Նոր մանրամասներ Փարաքարում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել է 3 մահացածների ինքնությունը

Նոր մանրամասներ Փարաքարում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից․ պարզվել է 3 մահացածների ինքնությունը

Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի որոշմամբ՝ քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Խանոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ հուլիսի 14-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով 3 մահացածների ինքությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Toyota-ն վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա Սամվել Ավետյանը, ով տեղում մահացել էր։

Իսկ Samand-ը վարել է Ջրառատ գյուղի բնակիչ 38-ամյա Գուրգեն Եղիազարյանը, ով աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Ոստիկանության Վաղարշապատի պահանության բաժնում։

Նրա ուղևոր Արմավիր քաղաքի բնակիչ 32-ամյա Նարեկ Ասատրյանը աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպնության գլխավոր վարչության ոստիկանության Վաղարշապատի պահպանության բաժնում։

Երկուսը նույնպես տեղում մահացել էին։

Տեսանյութը ստորև