Նոր Հաճնում մահացած երեխաների հայրը խնդրում է` իրեն ազատ արձակեն՝ զավակների թաղմանը մասնակցելու համար

Նոր Հաճնում տեղի ունեցած դեպքից հետո մահացած 4 երեխաների հայրը շտապել է օդանավակայան, որպեսզի վերադառնա Հայաստան, սակայն շտապության պատճառով՝ չլրացնելով միգրացիոն փաստաթուղթը, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Armlur.am-ը:

Մահացած 4 երեխաների ծնողները թողնելով իրենց երեխաներին տատիկի խնամքին ապրում են Ուկրաինայում: Նրանք երկար տարիներ է ինչ բաժանված են:

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացած երեխաների հայրը խնդրում է, որպեսզի իրեն բաց թողնեն, գոնե գա հասնի երեխաների և մոր հուղարկավորությանը:

Հավելենք, որ 4 թոռներին պահել մեծացրել է 77-ամյա տատիկը, վերջինիս երեխաներին խնամելու հարցում աջակցել է մյուս տղան:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում