Նոր զարգացումներ Սև լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են

Նոր զարգացումներ Սև լճի տարածքում․ ադրբեջանցիները փոշմանել են

Hraparak.am-ը գրում է․ Երեկ մենք վաղաժամ ուրախացանք, որ Սեւ լճի մոտ բանակցությունները հաջողությամբ են պսակվել եւ թշնամին հետ է նահանջելու գրաված դիրքերից։ Ավելի ուշ տեղեկացանք, որ ամբողջությամբ չեն նահանջելու, այլ միայն երկու կիլոմետր եւ ամեն կողմից 4-ական դիրք է տեղադրվելու եւ մշտական հերթապահություն է սահմանվելու՝ հայկական ու ադրբեջանական կողմերից։

Քիչ առաջ մենք կապվեցինք Սյունիք եւ առնվազն երկու աղբյուրից տեղեկացանք, որ ադրբեջանցիները մինչ այս պահը չեն նահանջել։

Ավելին՝ առավոտյան մերոնք տեսել են, թե ինչպես են նրանք հավաքում իրերը եւ կարծել են, թե մի քանի ժամից թշնամին կշարժվի՝ հեռանալով եւ դիրքավորվելով բանակցությունների ընթացքում որոշված տարածքում, սակայն մոտ կես ժամ առաջ ադրբեջանցի հրոսակները նորից քանդել են կապած իրերը եւ կրկին տնավորվել։

Նրանց համար սնունդ են բերել Ադրբեջանից, զենք են մատակարարել։ Ակնհայտ է, որ առավոտյան ինչ որ բան է փոխվել եւ ադրբեջանական կողմը հրաժարվել է իր երեկվա մտադրությունից։