Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մահվան պատճառը կոռոնավիրուսն էր. Ալեն Սիմոնյան

Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մահվան պատճառը կոռոնավիրուսն էր. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոր դուրս եկա իմ ընկերներից մեկի հոր հոգեհանգստի արարողության վայրից, մահվան պատճառը կոռոնավիրուսն էր: Դագաղը փակ էր և դիահերձում չէր կատարվել: Շատ մարդ չկար և պարզ է` ինչու, ներկաները դիմակ և ձեռնոցով էին։

Խնդրում եմ Ձեզ պահպանել տարրական կանոնները, պետք չէ մեր աչքով տեսնենք նման դեպքերը, որ նոր հասկանանք հարցի լրջությունը: Իսկ անելիքը` ընդամենը մի դիմակ է և ձեռնոց:

Խնդրում եմ.»: