Շոու-բիզնես

Նոր Ալիք 2024 մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Նոր Ալիք 2024 Միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի՝ Անահիտ Հակոբյանը։ Այս մասին իր էջում հայտնել է երգչուհին։

«Սիրելիներս անսահման ուրախ եմ ու երջանիկ, որ հենց ես եմ ներկայացնելու Երկիրս՝ Հայաստանս այս հեղինակավոր մրցույթում։ Մաղթեք ինձ հաջողություն եզրափակչում»,- գրել է երգչուհին։

anahit hakobyan

Նշենք, որ «Նոր ալիք 2024»-ը երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական ​​փառատոն է, որն այս տարի կանցկացվի Սոչիում օգոստոսի 22-ից 27-ը։ Դա լինելու է յուրահատուկ, հոբելյանական, քանի որ տեղի է ունենալու 20-րդ անգամ։

Կիսվել