«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 7-րդ մահվան դեպքն է արձանագրվել

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի հետևանքով 7-րդ մահվան դեպքն է արձանագրվել

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։

Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա»։