Նորատուսցի ձկնորսները վիճաբանել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ

Նորատուսցի ձկնորսները վիճաբանել են «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցների հետ

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 5-ին, սիգ ձկնատեսակի արգելքի ժամանակահատվածով պայմանավորված՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հետ Սևանա լճի վրա, ՊՈԱԿ-ին պատկանող նավով, ծառայություն են կատարել:

Այդ ընթացքում նավին են մոտեցել ձկնորսներ՝ տասը մոտորանավակներով և խոչընդոտել են պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է ձկնորսների ինքնությունը. յոթն էլ Նորատուս գյուղի բնակիչ էին:

Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 6-ին նրանք ներկայացել են ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

Փաստաթղթերը ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: