Նորագավիթում 10 տոննա նարինջով բարձված Mercedes-ը բախվել է Opel-ին

Նորագավիթում 10 տոննա նարինջով բարձված Mercedes-ը բախվել է Opel-ին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։

Արդեն 3 ժամից ավելի է, նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Սիմոնյանն ու Ռոբերտ Ղազարյանը ծառայություն են կատարում նշված վայրում և սպասում են, թե երբ կբարեհաճեն ժամանեն մաքսային ծառայության չինովնիկները, որպեսզի ստուգեն բեռը, և մարդիկ կարողանան ավտոմեքենան դարձի բերել և տեղափոխեն անվտանգ վայր։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։