Նյու Յորքի բնակչուհին որոշել է վաճառել կուսությունը

Նյու Յորքի բնակչուհին որոշել է վաճառել կուսությունը

Նյու Յորքի բնակչուհին որոշել է վաստակել անսովոր եղանակով՝ բորսայում վաճառելով սեփական կուսությունը, գրում է News.am-ը հղում անելով Usa.one-ին։

27-ամյա Ջիա Քորթնին հոգնել է իդեալական տղամարդու սպասելուց եւ որոշել է վարվել գործնականորեն՝ իր կուսության կորուստը դարձնել եկամտի աղբյուր։ Աղջիկն այդ որոշմանը հանգել է մի ամբողջ տարի հարազատ հոգու որոնումներից հետո։

Քորթնին պատմել է, որ պայմանագիր է կնքել Cinderella Escorts-ի հետ, որի շրջանակներում հարկ է եղել անցնել գինեկոլոգիական հետազոտություն եւ զրուցել հոգեբանի հետ, որպեսզի հաստատվի, որ ինքը պատրաստ է նման քայլի։ Սկզբնական գինը բորսայում կլինի 113 000 դոլար։

«Իհարկե, ես սկզբում անհանգստանում էի,- խոստովանում է Ջիան,- բայց նախքան կապվելը (Cinderella Escorts-ի հետ) ես ամեն ինչ շատ ուշադիր ուսումնասիրեցի»: Ուրիշ աղջիկների պատմությունները կարդալուց հետո ես սկսեցի ավելի ապահով զգալ»: «Հոգնել եմ գորտերին համբուրելուց, մինչ սպասում եմ գեղեցիկ իշխանին: Ահա թե ինչու եմ այսպես վարվում»,- ասել է նա: