Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցել է Աշխատանքի օրվան նվիրված միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ միասին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Աշխատանքի օրվան նվիրված «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ տիկնոջ հետ:

Հայ աշխատավորին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էին «Գրանդ հոլդինգ» ընկերության աշխատակիցները: