Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու

Նիկոլ Փաշինյանն ասաց` ինչ փաստաթուղթ է ստորագրելու

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով լրագրողների ու ՀԿ–ների հարցերին, պարզաբանեց, թե ինչ փաստաթուղթ կարող է ստորագրվել Ադրբեջանի նախագահի հետ առաջիկա հանդիպումների ընթացքում։

«Տպավորություն կա, որ թուղթ է ստորագրվելու սահմանազատման ու սահմանագծման արդյունքների մասին։ Այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի։ Ստորագրվելիք պոտենցիալ փաստաթուղթը լինելու է հետևյալի մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը ձևավորում են հանձնաժողով, որը սկսում է զբաղվել սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներով։

Այդ թղթի մեջ գրված չի լինելու` սահմանն անցնում է այստեղով, այստեղով, այստեղով։ Այդ վերջին ձևակերպումը տեղի է ունենալու ձևավորվող հանձնաժողովի աշխատանքի հիման վրա»,– ասաց նա։

Նշենք, որ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են նոյեմբերի 26-ին բանակցություններ անցկացնել Սոչիում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: