Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ժամանել է Ռուսաստան

Նիկոլ Փաշինյանն՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ ժամանել է Ռուսաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դստեր հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն:

Սանկտ Պետերբուրգի Պուլկովո միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:

Վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: