Նիկոլ Փաշինյանի ուժը ժողովուրդն է. Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանի անձնական իշխանությունը, իշխանության համակարգում, կառավարող կուսակցության մեջ, քաղաքական դաշտում այժմ հակակշիռներ ունի, նմանվում է մի ավտոմեքենայի, որն արգելակներ չունի։

Հստակ չէ այս իշխանության սոցիալական հենքը, այն խառնիճաղանջ է։ Այս պայմաններում միակ ապավենը մնում է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, որը հալվում է Գրենլանդիայի սառույցի նման։ Նիկոլը նմանվում է Անթեյին, ով ուժ էր առնում գետնին հպվելուց։

Նիկոլի ուժը ժողովուրդն է, որի աջակցությունը կորցնելուց հետո նա կկորցնի իշխանությունը։ Ամուլսարի նման ևս մեկ Պյուռոսյան հաղթանակ, և հեղափոխական իշխանության պարտությունն ապահովված է»: