Նիկոլ Փաշինյանի որդին տարօրինակ միջավայրում ինքնամոռաց պարում է (Տեսանյութ) Antifake.am

Նիկոլ Փաշինյանի որդին տարօրինակ միջավայրում ինքնամոռաց պարում է

Antifake.am-ը գրում է․ Մեր ձեռքի տակ տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը տարօրինակ հագուստներով տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում:

Տեսանյութի տարօրինակությունը կայանում է նրանում, որ հավաքվածները գտնվում են կիսաքանդ ինչ-որ շինությունում, տարօրինակ շարժումներ անողներից մեկը սպիտակ երկար խալաթով է, երաժշտությունն ու դրա ներքո «պարողների» շարժումները ևս անհասկանալի ու արտառոց են:

Բացի պարողներից տեսանյութում երևում են նաև նստած երիտասարդներ, որոնք կարծես թե ոչ սթափ վիճակում են: 

Երաժշտությունն ապահովող բարձրախոսի վրա տեսանելի է ինչ-որ խաչ: Տեսանյութի վերջում նկատում ենք ադրբեջանասեր Ասյա Խաչատրյանին: Թե ինչ գործ ունեն Ասյա Խաչատրյանն ու Նիկոլ Փաշինյանի որդին մի միջավայրում և թե ինչ է առհասարակ կատարվում այդտեղ, դժվար է ասել:

Մանրամասները՝ Antifake.am-ի տեսանյութում