Մամուլ

Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվում է. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գորւմ է․ Մի շարք պաշտոնյաների աշխատանքից լուրջ դժգոհություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես զայրացած է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի վրա:

Վերջինս պաշտոնավարման ողջ ընթացքում աչքի է ընկել միայն «կոկորդիլոս», «հեկտար», «մորքուրի հարս» թեմաներով:

Ըստ թերթի աղբյուրների՝ վարչապետի համբերության բաժակը լցվել է. Փաշինյանը Սարգսյանին ու էլի մի քանի պաշտոնյաների զգուշացրել է, որ ինչքան էլ իր հետ քայլած լինեն, այսպես շարունակվել այլևս չի կարող, այն է՝ նման կերպ աշխատելու պարագայում ներում չի լինելու:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել