Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյան

Նիկոլ Փաշինյանի աչքին բոլորը «Աշոտյան» են թվում. Էդմոն Մարուքյան

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դարակազմիկ մտքերի

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ եւ բոլորը աչքին «Աշոտյան» են թվում։

Նիկոլ Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթեւ ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու եւ չբերելու» մակարդակին։

Հեղափոխական էյֆորիայի ազդեցությամբ 73 տոկոս ձայն հավաքած վարչապետը տեղը չի բերում, որ «ժողովուրդ» եզրույթը չի սահմանափակվում միայն իր ընտրողներով։

Փաշինյանն այդպես էլ չկարողացավ տեղը բերել, որ այս ամբողջ պատմությունը Սերժ Սարգսյան անձի մասին չէ, այլ՝ արատավոր համակարգի, որը ինքը չի կարողանում եւ չի ուզում փոխել։

Այս պարագայում անձերը երկրորդական են, եթե համակարգը չի փոխվում, ապա անհատները հայտնվում են նույն հարթության մեջ։ Եվ վերջապես, այսքան տարիների համատեղ աշխատանքից հետո, փաստացի, Նիկոլ Փաշինյանը չի կարողացել նաեւ ինձ տեղը բերել։

Պարո՛ն Վարչապետ, ես Էդմոն Մարուքյանն եմ, Հայաստանի երրորդ ամենամեծ քաղաքական ուժի ղեկավարը։ Մի՛ մոռացեք եւ ուշադրություն դարձրեք Ձեր հռետորաբանությանը: Կհանդիպենք խորհրդարանում»: