Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել

Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել

Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանին փոխանցեք, որ մեր առողջապահության չեղած նախարարությունն իրեն սխալ տեղեկություն է տրամադրել, թե իբր կորոնավիրուսը տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ուղով:

Այս սխալ լուրը վկայակոչելով՝ երեկվա կառավարության նիստում վարչապետը նշեց դիմակների անհրաժեշտությունն ամենուր:

Իրականում ԱՀԿ-ն ասում է, որ միայն հատուկ բժշկական պրոցեդուրաների ժամանակ է լինում օդային փոխանցում, ինչպիսիք են, օրինակ, կրծքավանդակի վիրահատությունները կամ ռեանիմացիայում հիվանդի էքստուբացիան:

Բուժական կրթություն չունեցող առողջապահության փոխնախարարներին տեղեկացնեմ, որ կրծքային վիրաբուժությունը չեն իրականացնում բաց տարածություններում, անգամ մոլերում և սրճարաններում չեն իրականացնում: Դրանց համար կան հատուկ հաստատություններ, կոչվում են հիվանդանոցներ: Այ էնտեղ է դիմակը պարտադիր:

Սրանք էլ՝ հղումները»: