Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին փրկում է ժողովրդի ցասումից, վենդետայից. Չպետք է թույլ տալ արյունախում հրեշների վերադարձը

Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին փրկում է ժողովրդի ցասումից, վենդետայից. Չպետք է թույլ տալ արյունախում հրեշների վերադարձը։ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել և խոսել իր քաղաքական պլանների մասին, նշել է, որ աշնանը որոշ ուժերի համախմբում կլինի, և նպատակը, կարծս թե, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելն է։ Ի՞նչ դիտարկումներ ունեք, քաղաքական ուժերի անելիքները որո՞նք պետք է լինեն։

-Ես առիթ ունեցել եմ ասելու՝ Քոչարյանին Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ցասումից, վենդետայից փրկեց։ Հիմա իրենք աստիճանաբար ներդնում են ժողովրդից գողացած գումարները, պիցցայակերները տեսնում են, որ փողոցում ինչ-որ բանի հնարավոր է հասնել և անցնում են պլան Բ-ին։

Իսկ պլան Բ-ն հետևյալն է՝ Քոչարյանը Հայաստանում որևէ անգամ ժողովրդի քվեն չի ստացել, սկզբից նրան նշանակեց Վազգեն Սարգսյանը, հետո Հոկտեմբերի 27 եղավ, և մնացածը հայտնի սցենար է։ Բնական է՝ ժողովուրդը նրան մերժելու է,  նրան նշանակող չկա, մնում է Հոկտեմբերի 27-ի տարբերակով զինված խմբավորմամբ հարցեր լուծել։

Մենք միամիտ չենք, 30 տարվա քաղաքական ճանապարհ ենք անցել ու հասկանում ենք, որ նոր իշխանությունները սխալներ ու վրիպակներ են թույլ տալիս, բայց երկիրն ինքնահոսի չեն թողնելու, որ այդ արյունախում հրեշները վերադառնան ու փորձեն այս երկիրը հոշոտել։

-Այսինքն՝ կարող ենք ֆիքսել, որ այս հարցում իշխանություններն արտախորհրդարանական դաշտում ունեն իրենց աջակցողներ։

-Ես կարծում եմ, որ ձևակերպումը պետք է հետևյալը լինի՝ ոչ թե իշխանությունների աջակցություն, այլ հեղափոխության սկզբնական փուլում հռչակած արժեքներին աջակցություն։ Ջահելները հարցի լրջությունը չեն ընկալում, մենք պետությանն ենք աջակցում։ Եթե բանը հասնի նրան, որ ընտրության հարց լինի, բնական է, որ մենք կընտրենք իշխանություններին։

Իրենց բոլոր թերություններով հանդերձ՝ նրանք արնախում չեն, կոռումպացված չեն.  կոռուպցիոն համակարգի մի մասը կա, բայց վերնախավը, հատկապես Նիկոլի պարագայում վստահ եմ, որ կոռուպցիայից դուրս է։ Մեր ընտրությունը պետք է լինի հանուն պետության ու հանուն ժողովրդի:

Այդ ընտրությունը մենք կկատարենք։ Զուգահեռ՝ չի բացառվում, որ տանենք երրորդ ուժի ձևավորման գործընթաց, որը թույլ չի տա, որ այդ հինգերորդ շարասյունը Հոկտեմբերի 27-ի սցենարը փորձի գործի դնել։ Երրորդ բևեռի դեպքում նրանք կմտածեն՝ սկսե՞ն ուժային տարբերակը, թե՞ ոչ։ Իջևանում էքսպերիմենտ արեցին, օրն էլ պատահական չէր՝ «Սասնա ծռերի» ապստամբության օրը. նրանք այդպիսով  ցույց են տալիս, որ ընդունակ են ամեն ինչի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում