«Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է»․ Շանթ Հարությունյան

«Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունից կիլոմետրերով հեռու է»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը։

«Անկախացումից հետո ՀՀ բոլոր ղեկավարները՝ Լևոն տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, բոլորը Մոսկվայի դրածոներ են։

Ճիշտ է բոլորն ունեցել են տարբեր ինտելեկտուալ կարողություններ, քաղաքականությանը՝ քաղաքագիտության և պատմության առումով ամենամոտը եղել են Լևոն-Տեր Պետրոանն ու Վազգեն Մանուկյանը, մնացածները կիլոմետրերով հեռու են եղել, «նամեստնիկ-ներ են աշխատել, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունից նույնպես՝ ինչ տեսել, դա է սովորել։

Եթե մի ժողովուրդ չի կարողանում տարբերել՝ լավը որն է, վատը որն է, բերեք հույս չունենա, թե կարողանա լավ երկիր կառուցի, ապրի այդտեղ, հատ-հատ փախնելու է, լքելու է հայրենիքը։ Սա է, առանց արժեքների հեղափոխության չի կարող երկիրը դզվել»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում