Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Կորոնավիրուսի տարածման պայմաններում արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ վարչապետը հուշահամալիր է այցելել ոչ թե իշխանական վերնախավի ուղեկցությամբ, այլ միայն կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։

Ավելի ուշ առանձին խմբերով հուշահամալիր կայցելեն նաև մյուս պաշտոնյաները։

Փաշինյանը նաև Ծիծեռնակաբերդից հանդես եկավ համայն հայության ուղղված ուղերձով։