«Նիկոլ Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին». Արմեն Աշոտյան

«ԱԺ-ն տվեց իր քաղաքական գնահատականն ու ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Աժ-ի վրա, անկախ բոլոր տեսակի գործադրվող միջոցներից, կառավարության փորձը ձախողվեց»,- ԸՕ փոփոխված նախագծի տապալումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Միջնաժամկետ պատմական առումով Ն. Փաշինյանը պետք է շատ շնորհակալ լինի ՀՀԿ-ին, որ ցուցաբերեց քաղաքական սկզբունքայնություն, որ թույլ չտվեց, որ ՀՀ-ն նման վայրագ կերպով վերաբերի ԸՕ բարեփոխումներին. ընտրություններից 42 օր շուտ էական փոփոխություններ անելը, ՀՀ-ին հետ կգցեր ժողովրդավարական զարգացումներից»,- հավելեց նա:

Աղբյուր՝ mamul.am