Նիկոլ Փաշինյանը չընտրվեց. ով ինչպես քվեարկեց

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց. ով ինչպես քվեարկեց

Ազգային ժողովում տեղի ունեցավ վարչապետի թեկնածուի ընտրությունը: Թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր, որին առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: Քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը ձեռնպահ կքվեարկի Փաշինյանի թեկնածությանը, որ գնան արտահերթ ընտրությունների:

Քվեարկության արդյունքներով Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ, դեմ երեք, ձեռնպահ՝ 75 պատգամավոր։

Պատգամավորներ Բաբկեն Թունյանը ու Արման Բաբաջանյանը դեմ են քվեարկել, Նարեկ Ղահրամյանյանն էլ կողմ:

Ազգային ժողով դահլիճ

Նշենք, որ ըստ պայմանավորվածության, իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել: