Նիկոլ Փաշինյանը միանգամից 5 նախարարություններում 10 փոխնախարարներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամից 5 նախարարություններում 10 փոխնախարարներ է նշանակել:
Իրինա Ղափլանյանը նշանակվել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։
Արայիկ Խզմալյանը, Գրիշա Թամրազյանը եւ Արեւիկ Անափիոսյանը նշանակվել են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ։
Գեղամ Վարդանյանը նշանակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։
Ավագ Ավանեսյանը եւ Արտակ Քամալյանը նշանակվել են էկոնոմիկայի նախարարի տեղակալներ:
Հակոբ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը եւ Լիլիա Շուշանյանը նշանակվել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ։