Մամուլ

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին

Irakanum.am-ը գրում է․ Րոպեներ առաջ Ղազախաստանի մայրաքաղաք Նոր Սուլթանում ավարտվեց Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի Ղրղզստանի ղեկավարները։ Համաժողովի մասնակիցներին դիմավորել է հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Նիստից հետո ԶԼՄ-ների առաջ կարճ հայտարարությամբ հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵՏՀ կոլեգաիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Ուշագրավն այն է, որ հայտարարությունից հետո նախատեսված էր պաշտոնական ճաշ՝ ի պատիվ ԵԱՏՄ անդամ պետությունների պատվիրակությունների, սակայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկություն չի հայտնել մասնակցել պաշտոնական ճաշին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյան- Վլադիմիր Պուտին հնարավոր երկկողմ հանդիպմանը, ապա այն եւս չի կայացել։

Նիստից հետո նախատեսված էր հայկական պատվիրակության այցը Ղասախսատոնւմ ՀՀ դեսպանություն, որտեղ պետք է տեղի ունենար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ գործարարների հետ։ Սակայն ինչպես հայտնում է Irakanum.am-ը այս հանդիպումը եւս չեղյալ է համարվել, եւ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան։

Փաշինյանի այս որոշումը հանկարծակի է եղել, ինչից զարմացած են նաեւ նրան ուղեկցողները։

Կիսվել