Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան

Քիչ առաջ աշխատանքային այցով Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել է ԻԻՀ փոխնախագահ, բյուջեի և ծրագրավորման կազմակերպության տնօրեն՝ Սեյեդ Մասուդ Միր Քազեմին:

Երկու երկրի ղեկավարների զրույցից հետո, կայանալու է Իրան-Հայաստան բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ նիստը:

Թեհրանում տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը: 

Այցի ընթացքում նախատեսված է երկու երկրի պաշտոնատարների միջև համագործակցության մի քանի փաստաթղթերի ստորագրումը և վերջում Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը պատասխանելու են լրագրողների հարցերին: