Նիկոլ, պատասխան ես տալու տղերքին զոհ տալու համար. քաղաքացին՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Նիկոլ, պատասխան ես տալու տղերքին զոհ տալու համար. քաղաքացին՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար, մեր անկախությունը ծախելու համար: Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, հեռվից դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բացականչեց մի քաղաքացի:

Վարչապետը լուռ նայեց քաղաքացու կողմը եւ առանց որեւէ բառ ասելու շարժվեց առաջ:

Կարմիր բերետավորներից մի քանիսը վազելով մոտեցան քաղաքացուն եւ բերման ենթարկեցին:

Նշենք, որ այսօր առավոտյան «Եռաբլուր» են այցելել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Լրագրողներին թույլ չտվեցին մտենալ եւ լուսաբանել վարչապետի եւ մյուս պաշտոնյաների այցը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում