«Նիկոլ, լսու՞մ ես, Էդմոնը ԻՆՁ չի սիրում, Էդմոնը ՔԵԶ է սիրում»․ Աշոտյան

«Նիկոլ, լսու՞մ ես, Էդմոնը ԻՆՁ չի սիրում, Էդմոնը ՔԵԶ է սիրում»։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

«Էդմոն Մարուքյանը վերջերս այնքան հաճախ է կրկնում, որ ինձ չի սիրում, որ ես սկսում են անհանգստանալ իր հոգեբանական առողջության համար։

Եթե այդ հնդկական սերիալի նպատակը Փաշինյանին ինչ-որ բանում համոզելն է, կամ հին պատմությունները ջրելը, ապա օգնեմ իրեն.

-Նիկոլ, լսու՞մ ես, Էդմոնը ԻՆՁ չի սիրում, Էդմոնը ՔԵԶ է սիրում»։

Հիշեցնենք՝ երեկ Էդմոն Մարուքայնը ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Աշոտյա՛ն, դու սիրելու բան չես, սո՛ւս մնա»: