«Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով». Միքայել Մինասյան

«Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով». Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է`

«Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը:

Այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի: Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով: Անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով:

Առաջին օրվանից բոլորն իմացել են, գրվել է ամենուր, գոռացել ենք ամբողջ կոկորդով, բայց ձևացնում էին, թե չի կարող պատահել: Իսկ ծնողները լռում ու լռեցնում էին մեզ՝ հայտարարելով, թե իրենք ապաքաղաքական են: Բռնաբարված արժանապատվություն, արնահոսող ժողովուրդ ու անտեր պետություն, որտեղ նույնիսկ հերոսերն են անտեր:

Հպա՞րտ ես, վիժվա՛ծք»: