«Նիկոլի շտաբի աշխատողն առաջարկել ա մարդա 50.000 դրամ». Վիոլետ Գրիգորյան

«Նիկոլի շտաբի աշխատողն առաջարկել ա մարդա 50.000 դրամ». Վիոլետ Գրիգորյան

Գրող Վիոլետ Գրիգորյանն, ով այսօր միացել էր «Հայաստան» դաշինքի օգտին կոչ արած մտավորականներին, ֆեսբուքյան իր էջում գրել է.

Էսօր մոտ երկու ժամ առաջ ընտրակաշառքի դեպք ներկայացնելու համար Նիկոլի առաջարկած 1000 դոլարի նյութի տակ գրեցի, որ իմ ծանոթներից մեկը Աբովյան քաղաքից պատմում ա, որ իրանց հարևան Նիկոլի շտաբի աշխատողը հորը առաջարկել ա մարդա 50000 դրամ, որ Նիկոլին ընտրեն։

Իրենց ընտանիքում 5 հոգի ընտրող կա, բայց հրաժարվել են՝ բա մենք էդ զինվորների արնոտ փողերը կվերցնե՞նք, ինչքան էլ փողի կարիք ունենանք։ Ասել էի, որ հայտնեն ոստիկանություն, հազար տարվա հարևան ենք, ինչ հայտնենք՝ ասեց։

Ասեց՝ կարամ ձայնագրեմ, անանուն ներկայացնեմ։ Էս մի քանի օր առաջ էր եղել, էսօր 1000 դոլարի տակ գրեցի, ու հենց նոր իմ տուն եկան Աբովյանի ոստիկանությունից։ Առաջարկեցին գնալ Աբովյանի ոստիկանություն, հրաժարվեցի, ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ անձամբ ինքս եմ ներկա եղել։ Արձանագրություն կազմեցին, գնացին։

Ես էլ ասեցի, որ կհարցնեմ էդ ասողին՝ կուզենա՞ անանուն դիմել։ Թեպետ պատկերացնում եմ, որ ավելի կզգուշանան՝ ոստիկանության անունը լսելուց։ Իսկ ամենահետաքրքիրն էն ա, որ էդ արձանագրության ընթացքում զրուցում ենք երկրի վիճակից, Արցախից, ուզում եմ հասկանալ՝ ոչ մի մտահոգություն չունե՞ն։

Ասում են՝ պետությանը ինչ ա եղել որ, բան էլ չի եղել, մենք ի՞նչ գործ ունենք Շուշիի հետ, թող շուշեցիները մտածեն, հենց Աբովյանին հասնի՝ նոր կմտածենք, Արցախում էլ ոչ մի ղարաբաղցի չի կռվել։

Հարցրի՝ ոստիկանների աշխատավարձը ինչքա՞ն են բարձրացրել, ասում են՝ ոչ մի կոպեկ։ Ասում եմ՝ բա Նիկոլը սուտ է՞ր ասում։ Լռեցին։ Պիտի հասկանալ, թե ինչ “սյուների” վրա ա հենվում Նիկոլի իշխանությունը։