Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը

Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մոսկվայում Բելառուսի դեսպանն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձեւավորման եւ այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում:

Երբ ավելի մանրամասն ես ծանոթանում հաղորդագրություններին, ապա տեսնում ես, որ գազի միասնական շուկայի հարցն երկու կողմերը դիտարկում են Ռուսաստանի և Բելառուսի միջև Միասնական պետության շրջանակներում, այսինքն՝ Եվրասիական Միության կոնտեքստից դուրս, լոկ երկկողմ հարաբերությունների մակարդակում:

Երբ Փաշինյանի և Լուկաշենկոյի մեջև տեղի ունեցող զրույցների հաղորդագրություններն ենք հիշում, որտեղ նրանք երկուսով բարձրաձայնում էին գազի գնագոյացման հարցը և ԵԱՏՄ-ում միասնական շուկայի ձևավորման խնդիրը, զգուշացնում էինք, որ Ռուսաստանի հետ այս հարցը գրագետ ու ճիշտ քննարկելու փոխարեն անհեռանկարային էր և վտանգավոր ներքաշվել ռուս-բելառուսական խաղերի մեջ:

Նիկոլը կարծում էր, թե Լուկաշենկոյի հետ միասին կկարողանա կոտրել Պուտինի դիմադրույթունն ու առաջարկը՝ միասնական գազային շուկան առավել խորը եվրասիական ինտեգրման դեպքում:

Ինչպես տեսնում ենք, Բելառուսն իր հարցերը լուծում է՝ բանակցելով Ռուսաստանի հետ երկկողմ ձևաչափով:

Նիկոլին թվում էր, թե նա է օգտագործում Լուկաշենկոյին, այնինչ ստացվեց ճիշտ հակառակը:

Շնորհիվ 2013 թվականին կնքած պայմանագրի, երբ աշխարհում գազի գինը թանկանում էր, Հայաստանում գազը էժան էր: Իսկ հիմա, շնորհիվ Փաշինյանի նման անհեռատես և պռոֆան վարչապետի, աշխարհում գազի գինը իջնում է, իսկ Հայաստանում՝ թանկանում»: