«Նիկոլը մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ կլուծի բոլոր հարցերն ու կանցնի Թուրքիային»

«Նիկոլը մինչև տարվա վերջ Ադրբեջանի հետ կլուծի բոլոր հարցերն ու կանցնի Թուրքիային»

Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։ Ռազմական առումով Արևմուտքն ազդեցություն չունի Հայաստանում։

Կարող է լինել տնտեսական ազդեցություն, օրինակ, Թուրքիայի հետ սահմանների բացում, Ցեղասպանության հարց, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքում, գազամուղ, Ադրբեջանը Թուրքիայի միջոցով Նախիջևանին կապող կոմունիկացիաների բացում, այսինքն՝ Արևմուտքն իր գործիքակազմն է օգտագործում։ Էլ չեմ ասում, որ տարբեր նախարարներ, նախկինում էլ, կարծում եմ նաև նոր կառավարությունում, կլինեն մեծամասամբ Արևմուտքի ազդեցության տակ գտնվող գործակալներ։

Պուտին Ալիև Փաշինյան

Նրա համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը մինչև այս տարվա վերջ, իրեն իշխանության բերած աշխարհաքաղաքական կենտրոնների ցուցումով, Ադրբեջանի հետ կլուծի բոլոր հարցերն ու կանցնի Թուրքիային։

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական թեմային և նախընտրական զարգացումներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում