«Նիկոլը իր ողբալի կադրերի հավաքական կերպարն է, դրա համար էլ գոհ է իր թիմից»․ Բաբկեն Հարությունյան

«Նիկոլը իր ողբալի կադրերի հավաքական կերպարն է, դրա համար էլ գոհ է իր թիմից»․ Բաբկեն Հարությունյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը։

«Նիկոլը իր ողբալի կադրերի հավաքական կերպարն է, դրա համար էլ գոհ է իր թիմից»։

Այնուհետև նա ցիտել է վարչապետի խոսքերից՝

«Կադրային քաղաքականության մասին խոսելիս կարո՞ղ եմ ասել, որ մեր կադրային քաղաքականությունն իդեալական է, ոչ, չեմ կարող: Գուցե և ոչ ցավոք սրտի, բայց մենք իդեալական չենք:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ամենամեծ «ուսուցիչը» իր սխալներն են: Իդեալականությունը լճացման կարևոր նախապայման է, հետևաբար պետք է անընդհատ լինեն սխալներ, ձախողումներ:

Այլ բան որ այդ սխալները և ձախողումները հանկարծ ճակատագրական նշանակություն չունենան: Սա է առաջընթացի հիմնական բանաձևը»,- Նիկոլ Փաշինյան: