«Նիկոլը գնում է Սերժի հետքերով». քաղաքագետ

«Նիկոլը գնում է Սերժի հետքերով». քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը գնում է Սերժի հետքերով

Սերժ Սարգսյանի իշխանության վերջին փուլում լոկալ հուզումները դարձել էին մեր իրականության անբաժան մասը։ Համակարգը` թեեւ կարողանում էր ընտրություններում “տոկոս խփել”, բայց ակնհայտորեն ճգնաժամի մեջ էր ու կորցնում էր իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը։

Ընտրություններում հաղթանակը չվերացրեց նաեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության ճգնաժամը։

Սերժ Սարգսյան Նիկոլ Փաշինյան

Արտաքուստ քաղաքական կայունություն է, սակայն թվացյալ անդորրի խորքում եռում է հանրային դժգոհությունը, ինչը ստիպում է, որ ոստիկանությունը, օրինակ, ֆիզիկայի ինստիտուտի բանավանում “հերոսանա”` իրավիճակը հանդարտանցնելու համար։

Նիկոլը գնում է Սերժի հետքերով, բայց հիմա իշխանությունը փոշիանում է շատ ավելի արագ տեմպերով:

Վերջը բարին լինի…»։