«Նիկոլը առանձնակի դաժան վարվեց իր հայրենի Իջևանի հպարտ քաղաքացիների հետ». Մենուա Հարությունյան

«Նիկոլը առանձնակի դաժան վարվեց իր հայրենի Իջևանի հպարտ քաղաքացիների հետ». – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Մենուա Հարությունյանը։

«Մի քանի հոգով Գյումրիից Երևան քայլող Նիկոլը ինքը հո լավ գիտի, որ եթե օրվա իշխանությունները իրեն թույլ չտային փակել Երևանի ճանապարհները, երբեք չէր կարողանալու շատ մարդ համախմբել և բռնազավթել իշխանությունը, դրա համար էլ ամենից շատ վախենում և կատաղում ա, երբ հիմա փողոցներ են փակվում՝ լավ գիտակցելով, որ էյֆորիան անցնում ա, ու եթե մի քաղաքում մի քանի ժամ փողոցներ փակ մնան, կարող ա ռեակցիայով սկսվեն փողոցներ փակվել ամեն օր, ու ինքը թռնի վարչապետի աշխատասենյակից դեպի բանտ, դրա համար էլ, ով փողոց ա փակում դառնում ա Նիկոլի համար սև ու պետք ա ջարդվի․․․

Ի դեպ, Նիկոլը առանձնակի դաժան վարվեց իր հայրենի Իջևանի հպարտ քաղաքացիների հետ, որ բոլորս հասկանանք, որ եթե իր համաքաղաքացիներին ա դաժան պատժում, ապա մնացածին էլ ավելի դաժան կպատժի, եթե փորձեն փողոց փակել․․․

Նիկոլը հասկանում ա, որ փողոցով եկել ա, փողոցով էլ գնալու ա, դրա համար պետքա փողոցի կանտրոլը պահի իր ձեռքում, բայց քանզի տոտալ խաբելա ժողովրդին ու էլ ժողովրդով փողոցը չի կարող պահել՝ հիմա էլ փողոցի կանտրոլը պահելու ա ոստիկանությամբ ու եթե հարկ լինի նաև տանկերով՝ հանուն սեփական իշխանության․․․

Նիկոլը օգտագործեց ժողովրդին զավթելու իշխանությունը, հիմա էլ օգտագործում է ոստիկաններին՝ իշխանությունը պահելու համար

Իմ խաբված ժողովուրդ․․․»։