«Ներսից զանգ ենք ստացել, որ գանք մեր գժին տանենք, Նիկոլ Փաշինյանին»․ ակցիայի մասնակից (Տեսանյութ)

«Ներսից զանգ ենք ստացել, որ գանք մեր գժին տանենք, Նիկոլ Փաշինյանին»․ ակցիայի մասնակից (Տեսանյութ)

Այս մասին Կառավարության մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը։

«Մեր տեսակը չի հանդուրժելու այս տեսակ իշխանություն ունենալը, սա ուղղակի ժամանակի հարց է, դուք որքան ուզում եք, երկարաձգեք, միևնույն է՝ չեք կարողանալու կառավարել այս երկրում։

Ձեր պատգամավորներն ամեն օր փաստում են, որ ձեր վարած քաղաքականությունը դավաճան քաղաքականություն է։ Այլընտրանք չկա, այս իշխանությունները հեռանալու են։ Ձեր տեղը կա՛մ բանտում է, կա՛մ գժանոցում, սպասեք մեզ ամեն օր, դուք հանգիստ չեք ունենալու։ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի պես դավաճանները մեր երկրում տեղ չեն ունենալու»,-հայտարարեց նա։

Ավելի վաղ հատնել էինք, որ ՀՅԴ երիտասարդները, «Նիկոլ դավաճան», «Դավաճանը պետք է հեռանա» պաստառներով ակցիա են կազմակերել Կառավարության շենքի դիմաց:

Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում