«Ներողություն եմ խնդրում արտահագուստի համար»․ Նաիրի Սարգսյան (Տեսանյութ)

«Ներողություն եմ խնդրում արտահագուստի համար»․ Նաիրի Սարգսյան (Տեսանյութ)

«Ներողություն եմ խնդրում արտահագուստի համար․ ես արձակուրդի մեջ եմ»,- այսօր՝ Կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է եկել, Սարգսյանը պատասխանեց, որ անհետ կորածների ծնողները վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպում են խնդրել։

կառավարություն

Նաիրի Սարգսյանի նշեց, որ արդեն 800-ից ավելի անհետ կորածների մարմինները նույնականացվել են: «Այս պահին անհետ կորածների թիվը 275 է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հրապարակած թվին, ապա նա նշեց՝ հիմանդրամը հրապարակում է հիմնադրամից աջակցություն ստացածների թիվը, որոնց տրամադրվել է ամսական 300 հազար դրամ այն ժամանակահատվածի համար, երբ զինծառայողները անհետ կորած են համարված եղել:

Տեսանյութը ստորև