Նելլի Դուրյանը՝ թմրանյութեր պարունակող կոնֆետների ահազանգի մասին

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել:

Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»: