Նա, ով մի անգամ մեջքից դանակահարել է, չի փոխվի երբեք․ «Իմ քայլը»-ի պատգամավորը՝ Մարուքյանին

« Նա, ով մի անգամ մեջքից դանակահարել է, չի փոխվի երբեք ․․․»։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը անդրադարձել է Էդմոն Մարուքյանի հայտարարությանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով.

«Էդմոն Մարուքյանն ասում է «քաղաքացու օր հռչակելուց առաջ պետքա տեսնել ինչ գիտակցական մակարդակ ունի քաղաղաքցին նոր իրա համար օր հռչակես»։ Հետո հավելում «ինչ հպատակ կար քաղաքացին նույն հպատակը մնացել է»։

Փաստացի պարոն Մարուքյանը ՀՀ քաղաքացիներին անվանում է անգիտակից հպատակներ, ովքեր արժանի չեն օր ունենալու, այն քաղաքացիներին, ում դեկտեմբերին խնդրում էր վստավության քվե տալ, ում համարում էր այնքան գիտակից, որ ճիշտ որոշում կկատարի։

Պարոն Մարուքյանը Եվրոպայի բարձր հարթակից գետնին հավասարեցրեց անցած տարի ՀՀ քաղաքացիների, հայ ժողովրդի աննախադեպ հաղթանակը, ժողովրդավարության հաստատումը, որը երազանք էր վերջին 20 տարուց ի վեր, ընտրությունները, որ բոլորը որակեցին աննախադեպ։

Շատ կարող եմ շարունակել, բայց իմ համար կա մի պարզ ճշմարտություն, նա ով մի անգամ մեջքից դանակահարել է, չի փոխվի երբեք»։