«Նա իմ թույլ տեղերից է»․ Ո՞վ է Արսեն Լևոնյանի կարևորագույն կինը, ում նա համարում է իր թուլությունը

Bravo.am-ը գրում է․ Արսեն Լևոնյանը խոսել է իր մայրիկի մասին, ով մեծանուն դերասան Խորեն Աբրահամյանի դուստրն է` Թամարը: Արսենը նախ և առաջ նշել է, որ մայրն իր համար հրաշալի ընկեր է.«Մորս պես ուժեղ ընկեր կյանքումս չեմ ունեցել, չեմ էլ ունենա: Իսկապես, նա իմ թույլ տեղերից է՝  ոչ միայն որպես մայր, այլև՝ մեծ քննադատ: Միասին ներկայացումներ ենք նայում, հաճախ ֆիլմ դիտում»:

Դերասանի խոսքով` միշտ փորձում է օգնել մայրիկին կենցաղային հարցերում. «Քանի դեռ ամուսնացած չեմ, պետք է մամային շատ օգնեմ: Առաջ, եթե ինչ-որ բան խնդրում էի, որ բերեր, տար, այժմ փորձում եմ ինքս անել, նրան ավելի քիչ նեղություն տալ, քանի որ 3 տղամարդ պահելը, կարծում եմ, դժվար գործ է: Դա հաճույքով եմ անում, որպեսզի մայրս հնարավորինս շատ ժամանակ ունենա հանգստանալու համար»:

Արսենն իր մանկության ամենատպավորիչ հուշերից մեկը նույնպես պատմել է.«Փոքր էի` 3-4 տարեկան, մամայի հետ գնացել էինք Սարյան փողոց, բայց, չգիտես ինչու, որոշեցի նրա ձեռքը թողնել և փախչել:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուրում