Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում կյանքս փրկելու համար

Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում կյանքս փրկելու համար

«Ա1+»-ը գրում է․ Պատերազմի ընթացքում ամենաթեժ կետերից մեկում՝ Ջաբրայիլում է վիրավորվել 18-ամյա շարքային Տիգրան Ասրյանը, որն այս օրերին բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտորնում․

«Բաց դաշտ էր, ընդհանրապես թաքնվելու հնարավորություն չկար, սնայպերը խփեց ոտքիս, ընկա, փորձեցի սողեսող անցնել բլրի հետևը, տեսա՝ չի ստացվում, ուսապարկ կար, ուսիցս հանեցի, դրեցի փորիս վրա, կասկես էլ հանեցի դրեցի դեմքիս, որ հանկարծ կրակոցները չդիպչեն»,-պատմում է Տիգրանը։

տանկային գրոհ

Դիպուկահարը շարունակել է կրակել, բայց մարտական ընկերները կարողացել են վիրավոր Տիգրանին դուրս բերել․

«Նարկոզից հետո լեյտենանտի դեմքը, ոչ էլ անունը չեմ հիշում, բայց առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում կյանքս փրկելու համար, և մեր սերժանտին՝ Հարություն Հովհաննիսյանին եմ շնորհակալություն հայտնում, որովհետև եթե իրենք չլինեին, ես էլ չէի լինի»։

Առավել մանրամասն՝ «Ա1+»-ի տեսանյութում