Մամուլ

Նարեկ Պողոսյանը բարդ վիրահատության է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Նարեկ Պողոսյանը բարդ վիրահատության է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է

Նախօրեին բժիշկների կողմից ռեանիմացիոն ինտենսիվ միջողառումների արդյունքում սրտի կանգը վերականգնած զինծառայող Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության:

Այս մասին News.am-ին հայտնեց  ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝նշելով, որ վիրահատությունը հաջող է անցել, զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Թորոսյանը:

Երկու զինծառակողներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են գտնվում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ, 2 վիրավոր:

Կիսվել էջում