Նարեկ Մարկոսյանը ներկայացրել է «Դեպի մանկական Եվրատեսիլ 2019»-ի իր երգը

Նարեկ Մարկոսյանը ներկայացրել է «Դեպի մանկական Եվրատեսիլ 2019»-ի իր երգը։

Ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց «Դեպի մանկական Եվրատեսիլ»-ի երկրորդ եթերաշրջանի մեկնարկը: Այդ ընթացքում ստեղծագործական խումբը ստացել է տասնյակ հայտեր Հայաստանից և արտերկրից:

Լսումների արդյունքում ընտրվեցին 10 մասնակից, որոնք կմրցեն «Դեպի մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս հաղթողը կորոշվի միջազգային ժյուրիի, երեխաների ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում: 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչը կհեռարձակվի Առաջին ալիքի ուղիղ եթերում 2019 թ.-ի սեպտեմբերի 15-ին։ 

Հիշեցնենք, որ 17-րդ «Մանկական Եվրատեսիլը» տեղի կունենա 2019թ.-ի նոյեմբերի 24-ին՝ Լեհաստանի Գլիվիցե քաղաքում: Այս անգամ մրցույթին կմասնակցի եվրոպական 19 երկիր, իսկ մրցույթը կանցկացվի «Share the Joy» խորագրի ներքո:

Ձեզ ենք ներկայացնում «Դեպի մանկական Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչ փուլ անցած մասնակից Նարեկ Մարկոսյանի տեսահոլովակը:

Երգը կոչվում է՝ «Իմ Երգը»

Երաժշտությունը՝ Արմեն Գևորգյան

Խոսք՝ Քնարիկ Սասունյան

Նշենք, որ Նարեկը վերջերս Իտալիայի Պինետո քաղաքում միջազգային մրցույթի է մասնակցել և գրավել պատվավոր երկրորդ տեղը: