Նանուլը տոնում է ծննդյան 15-ամյակը
Այսօր երգչուհի Նանուլը տոնում է ծննդյան 15-ամյակը: Նանուլն իր էջում կիսվել է ֆոտոշարքով և կից գրել. «Ժամացույցի սլաքները տկտկաց, և ես հանկարծ դարձա 15 տարեկան»։
Երգչուհին իր կարիերան դեռևս սկսել է 4 տարեկանից։ Նրա իրական անունը՝ Նարինե է։ Նրա ամենահիթային երգերից մեկը՝ Լիլիթ Հովհաննիսյանի հետ համատեղ դուետն էր՝ «Իմ տիկնիկն ես» երգով։
Նանուլը պարուհի Վիկա Մարտիրոսյանի դուստրն է։

