Նամակը հրապարկում եմ. ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում․ Էդմոն Մարուքյան

Նամակը հրապարկում եմ. ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Բարև Ձեզ, պարոն Մարուքյան։ Ախր այս օրերին չափից շատ ճնշված ու կաթվածահար է այն խավն, ով վարձակալությամբ է ապրում։ Կանգնել ենք փաստի առաջ տան վարձերը հայթայթենք, թե կոմունալները։

Այդքան հեռուստատեսությամբ և սոցկայքերով ասում են պետական պատկան մարմինները, որ անջատումներ չեն լինի, այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը/ով իմիջիայլոց կին է, ում հետ անգամ հակառակը պնդելն անօգուտ է/ և ասում, որ գրավոր իրենք ոչինչ չունեն։

Եթե մինչև ամսի 31-ը չվճարենք անջատելու է։ Ասում է, ինձ ասել են ղեկավարությունից, որ անջատեմ։

Բնակ. հասցե Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 4ա շենք, բն. 23…այս հասցեում ապրում եմ վարձով, արդեն 5 տարի է։

Խնդրում եմ ավելի լուրջ մոտեցում դրսևորեք։ Մենք չենք ուզում չվճարել, ուղղակի ժամանակ է պետք, թեկուզ հետագա ամիսների ընթացքում աշխատենք ու վճարենք։

P. S. Նամակը հրապարկում եմ քաղաքացու համաձայնությամբ, որ նրանք ովքեր պնդում են, թե Գազպրոմը զիջումների է գնացել հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Ավելին, այսպիսի հարյուրավոր զանգեր ու նամակներ եմ ստացել մեր քաղաքացիներից: