«Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք»․ ռուս տուրիստը Թուրքիայի մասին (Տեսանյութ)

«Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք»․ ռուս տուրիստը Թուրքիայի մասին (Տեսանյութ)

Համացանցի ռուսական տիրույթում տարածվել է ուշագրավ մի տեսանյութ, որտեղ Թուրքիայում հանգստացող ռուս զբոսաշրջիկներից մեկը բողոքում է եղանակային վատ պայմաններից, — այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես ասում է.

«Շնորհակալություն Թուրքիային իմ հանգիստն ապահովելու համար։ Նախ մենք այստեղ վառվում էինք, իսկ այս շաբաթ էլ խորտակվելու ենք հորդառատ անձրևների հետևանքով։ Սա ուղղակի դժոխք է, — ասել է նա»։

Նշենք, որ հուլիսի 28-ից Թուրքիայում սկսված անտառային հրդեհների շուրջ 250 օջախ է մարվել: Ըստ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառների նախարար Բեքիր Փաքդեմիրլիի՝ այժմ միայն երկու նահանգում են մնացել հրդեհի օջախներ, 2-ը Մուղլայում, 1-ը Այդընում:

Վերջին օրերին Թուրքիայում տեղացել են անձրևներ, ինչը զգալիորեն օգնել է հրդեհաշիջման աշխատանքներում։

Տեսանյութը ստորև