Նախկին իշխանությունները ուղղաթիռով երթևեկելու համար Սյունիքի մարզպետին հորդորեցին նման «գյորմամիշ» քայլեր չանել

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղաթիռով է մեկնել Դսեղ։ Սա քննարկումների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում։

Օգտատերերը հարց են բարձրացնում՝ արդյոք ուղղաթիռով Դսեղ մեկնելը տեղավորվում է իշխանությունների հայտարարած ծախսերի օպտիամալցման ծրագրի շրջանակներում եւ արդյոք նման դեպքերի համար Թումանյանը որեւէ բան չի՞ ասել։ Կարծես ուղղաթիռների թեման Նիկոլ Փաշինյանի «վրա չի գալիս»։

Նիկոլ Փաշինյան

Դեռ պաշտոնավարման սկզբին Փաշինյանը պաշտոնական այցով ուղղաթիռով մեկնել էր Արցախ եւ նրան ուղեկցում էր նաեւ Հայկ Մարությանը, ով որեւէ պաշտոն չէր զբաղեցնում այդ ժամանակ։ Քննադատողները շեշտում էին, թե ինչ է անում պետության ղեկավարին սպասարկող ուղղաթիռում շարքային դերասանը։ Հավելենք, որ ընդդիմադիր լինելու տարիներին ՔՊ-ականները մեկ անգամ չէ, որ քննադատել են իշխանություններին նման «ցոփ ու շվայտ» ծախսերի համար։

Նախկին իշխանություններից ուղղաթիռով «երթեւեկելու» համար ամենից շատը քննադատվել էլ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով Երեւանից մարզ էր մեկնում ուղղաթիռով։ Այս հարցը այնքան շահարկվեց, որ անգամ նախկին իշխանությունները հորդորեցին մարզպետին նման «գյորմամիշ» քայլեր չանել՝ շեշտելով, որ անգամ Սերժ Սարգսյանն է մեքենայով մեկնում Սյունիք, ինչու է մարզպետը ուղղաթիռով գնում։

Աղբյուր՝ armdaily.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...