Նախկինների իսկական պաշտպանն ու անվտանգությունն ապահովողը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափահասների խմբակն է

Նախկինների իսկական պաշտպանն ու անվտանգությունն ապահովողը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափահասների խմբակն է

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանական ֆեյքոֆաբրիկան անցել է հակաարշավի: Իրենց մի բացահայտորեն ֆեյք էջում մեջբերում են իմ ստատուսներից մեկը, դրան ավելացնում մի երկար տեքստ, որն ուղղակիորեն ինձ կապում է Քոչարյանի հետ, հետո մեկ այլ ֆեյք էջ` իբրև թե մեջբերում է այդ առաջին ֆեյք էջին և ստանում տասնյակ հայոանքերով և անեծքներով հարուստ մեկնաբանություններ:

Ընդ որում` ֆեյք տեքստը կազմում են այնպես, որ ստացվի թե իբրև թե ես խիստ պրո-քոչարյանական և պրո-նախկին եմ և ծառայում եմ նախկին ռեժիմի շահերին:

Իմ խորին համոզմաբ նախկինների իսկական պաշտպանն ու անվտանգությունն ապահովողը Նիկոլ Փաշինյանն ու իր անչափահասների խմբակն է, որոնք ոչ մի կերպ պատասխանատվության չեն ենթարկում նախկին ռեժիմին և իմ կարծիքով` պահպանում են նրանց հավանբար տրված անվտանգության երաշխիքների իրենց հնարավոր խոստումները:

Հակառակ պարագայում Փաշինյանն ու իր խմբակը վաղուց բանտեր ուղարկած կլինեին թե’ Քոչարյանին, թե’ Սերժ Սարգսյանին և թե’ առաջին նախագահին, ինչպես նաև նրանց մի շարք պաշտոնյաների և օլիգարխների:

Իշխանության հետ կապված ֆեյքոֆաբրիկան նաև իր և իր կոորդինատոր-տնօրեն-ղեկավար պատանի Գեբբելս-ի որակին վայել որակով ֆոտոկոլլաժ է ստեղծել, որն ինձ ասոցացնում է նախկին ռեժիմի հետ:

Այս մանր և ոչինչ չարժեցող կսմթոցները, ինչպես նաև դրանց ներքո մեկնաբանություններ և հայհոյանքներ թողող ապուշների բանակների մտքերն ինձ ամենևին չեն հուզում: Գտնվելով քաղաքականության մեջ` ես նման դասի և որակի աղբին վաղուց հեգնանքով, քմծիծաղով և հանգիստ եմ վերաբերվում:

Բայց ինձ անհանգստացնում է մեր հասարակության այն հատվածը, որ չի տեսնում, որ կա մի իշխանություն, որ նախկիններից էլ ավելի ցած է գահավիժել` որդեգրելով հանրության ռեսուրսների հաշվին ֆեյքոֆաբրիկայով իսկական ընդդիմադիրների դեմ նման էժանագին և ծավալուն պայքար մղելու ճանապարհ:

Նախկիններն այդ կեղտոտ մեթոդներն ավելի քիչ և ավելի չափավոր էին կիրառում քան անչափահասների այս խմբակը»: