Նախարարը հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին
Նախարարը հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի օգոստոսի 5-ին կայացած նիստում հրամայել է ոչնչացնել ՀՀ սահմանը հատելու փորձ անող ադրբեջանցի զինվորականներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը շատ խիստ հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։
![sahman dirq 2](https://bavnews.am/wp-content/uploads/2021/05/sahman-dirq-2.jpg)
Ընդ որում, նա նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են: