Նաիրի Սարգսյանը խաբել է՝ ասելով, որ բնակարան կտրամադրեն․ քաղաքացին փորձում է նետվել կամրջից

Նաիրի Սարգսյանը խաբել է՝ ասելով, որ բնակարան կտրամադրեն․ քաղաքացին փորձում է նետվել կամրջից

Մանկատան սանը, որն, իր իսկ խոսքերով՝ հայտնվել է փողոցում, այս պահին շարունակում է գտնվել Հաղթանակ կամրջի այն կողմում և ցանկանում է ցած նետել իրեն կամրջից։ Ռազմիկ Պետրոսյանի խոսքերով՝ իրեն խաբել են, ասելով, որ բնակարան կտրամադրեն։ Ըստ նրա՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը նրան խաբել է։

Այս պահին այստեղ է ժամանում նաև ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։