Նաիրի Հունանյանն ինձ «քսիվներ» էր ուղարկում. Արմեն Սարգսյան․ Տեսանյութ

Նաիրի Հունանյանն ինձ «քսիվներ» էր ուղարկում: Այս մասին երեկ՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում պատմել է Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանի կարծիքով՝ Նաիրի Հունանյանը Հոկտեմբերի 27-ի մասին ասելիք, իսկապես, ունի։

«Ովքեր կարծում կամ ասում են, թե Հոկտեմբերի 27-ը բացահայտված է, նրանց մեջ էլ փնտրեք շահառուներին։ Կարծում եմ` այդ ստահակն ասելիք ունի։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ես ԱԱԾ մեկուսարանում էի, այդ ստորը կարողանում էր մեզ «քսիվ» ուղարկել, թե ինքն ասելիք ունի, ինչո՞ւ են նրան արգելել խոսել։ Ուրիշ հարց է, թե ինչ «մանեւրներ» է ուզում անել այսօրվա իշխանության պարագայում։ Այսօրվա իշխանություններն ավելի մարդասեր են, եւ մտածում է` քսան տարի հետո կարող է իրեն ներում շնորհվել»։